Էրդողան․ ՀՀ-ում ժողովուրդը պետք է փոխի Կառավարությունը, ոչ թե բանակը

Էրդողան․ ՀՀ-ում ժողովուրդը պետք է փոխի Կառավարությունը, ոչ թե բանակը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, հայտարարել է, որ ՀՀ-ում կառավարություն փոխելով պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը։

Նա հավելել է, որ Թուրքիան դեմ է հեղաշրջումներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջումների։ Երբ բանակը միջամտում է քաղաքականությանը, դա անթույլատրելի է։ Եթե հարկ լինի փոխել կառավարությունը, ուրեմն թող դա անի հայ ժողովուրդը, այդ գործը նրան է պետք թողնել։ Հայ ժողովուրդը հոգնել է գործող ղեկավարությունից»,-ասել է Էրդողանը։

Նրանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էին նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները գնահատում են որպես «հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն»։ Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---