Վանեցյան․ Նախագահը լսել է մեզ, ասել՝ լիազորությունների շրջանակում օբյեկտիվ որոշում կկայացնի

Վանեցյան․ Նախագահը լսել է մեզ,  ասել՝ լիազորությունների շրջանակում օբյեկտիվ որոշում կկայացնի

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Սարգսյանին, ներկայացրել իրենց տեսակետն ու խնդրել, որ «որպես Սահամանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծի երկրում ստեղծված արտառոց վիճակը», հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Գլխավոր շտաբի պետի հրաժարականի փաստաթղթի մասով, ըստ Վանեցյանի, Սարգսյանը որևէ ազդակ չի տվել։

«Նախագահը լսել է մեզ և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: Որևէ կոնկրետ որոշում նախագահը մեզ չի ասել»,-ասել է նա։

Վանեցյանը նշել է, որ երկուստեք արձանագրել են, որ առաջնահերթ է պետական շահը, «բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»:

Վանեցյանի խոսքով՝ նախագահը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ-ում փետրվարի 26-ի իրադարձությունները ռազմական հեղաշրջման փորձ չեն։

Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ նախագահը շարունակում է հանդիպումների շարքը: Ըստ նրա՝ նախագահի ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպում պիտի անցկացվի փետրվարի 26-ին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---