ՀՀ նախագահը հանդիպել է Օնիկ Գասպարյանին

ՀՀ նախագահը հանդիպել է Օնիկ Գասպարյանին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնել է քննարկումների շարք:

Ավելի վաղ լրատվամիջոցներում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին հղումով տեղեկություն էր տարածվել, թե Սարգսյանն իր առարկություններով հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը։

Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը PanARMENIAN.Net ին ասել է, որ Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---