Բայդենը Սիրիային հարվածելուց հետո զգուշացրել է Իրանին

Բայդենը Սիրիային հարվածելուց հետո զգուշացրել է Իրանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհուրդ է տվել Իրանին «զգույշ լինել» Սիրիայի տարածքում գրոհայիններին ԱՄՆ կողմից հասցված հարվածից հետո։

«Դու չեք կորղանա անպատիժ գործել․․․ Զգույշ եղեք»,- հայտարարել է Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդակ նա կցանկանար հղել Թեհրանին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի լույս 26-ի գիշերն ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում՝ Իրանի աջակցությունից օգտվող գրոհայինների ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Հայտարարվել էր, որ ավիահարվածները հասցվել են Իրաքում ԱՄՆ զինվորականների և կոալիցիայի վրա հարձակումների և նրանց հասցեին հնչող սպառնալիքներին ի պատասխան։

Գրոհի արդյունքում բազմաթիվ օբյեկտներ են ոչնչացվել սահմանապահ հսկիչ կետում, որից օգտվում են Իրանի աջակցությունը վայելող մի քանի խմբավորումների գրոհայիններ՝ խոսքը «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ աշ Շուհադա» խմբավորումների մասին է։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---