ՀՀ-ում կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 171,793-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 283-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից, Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3190-ը դեպք կա, այլ պատճառով՝ 813։

Ապաքինվել է ևս 144 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 163,309 է։ Փաստացի բուժվողների թիվը 4481 է։

Փետրվարի 26-ին 3977 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 720,629 թեստավորում։

 Ուշագրավ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է
Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ