Բեգլարյան․ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել

Բեգլարյան․ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե կարգավիճակի հարց այլևս չկա, հայտարարել է, որ Արցախը չի կարող այդ երկրի մաս կազմել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է նաև, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է անվերպահ ճանաչվի։

«Արցախի Հանրապետությունը / Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող Ադրբեջանի մաս լինել, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել իր հողի վրա որպես «Ադրբեջանի քաղաքացի»: Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ճանաչվի»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև գերիների մասին Ալիևի հայտարարությանը, ըստ որի նրանք «ահաբեկիչներ ու դիվերսանտներ են»՝ նշելով, որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, իսկ որոշ հայ գերիներ խոշտանգվել են բանտերոմ։

«Ալիևը ստում է գերիների մասին։ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև պատերազմի ընթացքում գերեվարված քաղաքացիական անձանց (այդ թվում կանանց և տարեցների) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է պատերազմից հետո գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտի չեն մասնակցել։ Իսկ գերիներից մի քանիսը խոշտանգվել են Ադրբեջանի բանտերում»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։Ալիևը հայտարարել էր նաև, որ Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները:, իսկ պահվում են «միայն ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

 Ուշագրավ
Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր
Առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ
Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար
Նա ասել է նաև, որ իր համար պատերազմի հետևանքներն պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին