ՔԿ․ Մալյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնության հրապարակային կոչերի համար

ՔԿ․ Մալյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնության հրապարակային կոչերի համար

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, PanARMENIAN.Net ին ասացին Քննչական կոմիտեից:

Մալյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Ավելի վաղ ակտիվիստն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՔԿ-ում իրեն գրավոր բացատրել են, որ «Մահ դավաճանին» կոչը բռնության սպառնալիք է և իրեն հերթական մեղադրանքն են առաջադրել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---