Վարդանյան․ ՀՀ-ն կամ «Աբխազիայի» կվերածվի, կամ կվերագործարկի ամբողջ համակարգը

Վարդանյան․ ՀՀ-ն կամ «Աբխազիայի» կվերածվի, կամ կվերագործարկի ամբողջ համակարգը

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, ասել է, որ առաջին հերթին հարկավոր է, որ Հայաստանում զարգացումները խաղաղ հանգուցալուծում ունենան, ինչը հատկապես կարևոր է 2020թ․ ծանրագույն ճգնաժամերից հետո։

ՌԲԿ-ին հարցազրույցում նա նշել է, որ, ցավոք, ընտրությունը ՀՀ-ում երկու բացասականի միջև է, ըննդեմ է՝ դա շատ վտանգավոր է, երբ ընտրությունը ոչ թե դրական օրակարգի շուրջ է, այլ ներկայի և անցյալի։

«Դա ՀՀ ներքին գործն է, բայց այլընտրանքը պետք է լինի ապագայի տեսլականի ձևով»,- ասել է նա՝ հավելելով, որ այդպիսի ներուժ Հայաստանում կա։

Վարդանյանը կարևորել է ապագա Հայաստանի տեսլականը։

«Անընդհատ անցյալից ենք խոսում։ Պետք է որոշենք, թե ինչպիսի Հայաստան ենք տեսնում, ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, որը մի քիչ ավելի ապագայի հարց է։

Ըստ նրա՝ կա 2 տարբերակ։ Առաջինը, երբ մարդիկ ուղղակի չեն տեսնում իրենց ապագան ՀՀ-ում, կամ չեն ուզում այդպիսի ապագա և ոտքերով են քվեարկում՝ հեռանում են երկրից։ «Այդ դեպքում երկրում կմնա մոտ 1․5 մլն մարդ, էլի մի 2 մլրդ դոլարի օգնություն կգա, մարդիկ մի քիչ ավելի լավ կապրեն, քանի որ նույն գումարն ավելի քիչ քանակով մարդկանց վրա կբաշխվի, բայց դա չի լինի լիարժեք պետություն։ ՀՀ-ն կվերածվի Աբխազիայի նման մի պետության, որը, օրինակ, չունի հստակ արդյունաբերական քաղաքականություն, բայց այնտեղ մարդիկ են ապրում, ինչ-որ բիզնես են դնում։ Այս սցենարը շատ իրատեսական է»,- ասել է նա։

Ըստ Վարդանյանի՝ կա նաև 2-րդ սցենար՝ եզակի հաջող օրինակ ստեղծել պետության և հայության գործակցության առումով։ ՀՀ-ում կա նորացման և ամբողջ համակարգի վերագործարկման խնդիր։ Սփյուռքը չպետք է միայն քննադատի, որոշ գումար ուղարկի և դրանով իր պարտքը համարի կատարած։ «Հարցն այն է, թե պատրա՞ստ են արդյոք սփյուռքում ապրող հայերը գալ Հայաստան, և ոչ թե նախարարների պաշտոններին, այլ, օրինակ, գյուղ՝ և փորձել փոխել իրավիճակը։ Սա մեծ մարտահրավեր է սփյուռքի համար՝ պատրա՞ստեն թողնել հարմարավետ տեղերն ու գալ ՀՀ, ինչպես ժամանակին մարդիկ ԲԱՄ կառուցելու էին գնում, որտեղ ոչինչ չկար, բայց կար մեծ գաղափար։ Նախկին մոդելը, երբ սփյուռքից միայն օգնություն և խորհուրդ էր ընդունվում, և որը հարմար էր երկու կողմին էլ, այլևս չի գործում։ Պետք է անցնել փոխգործակցության նոր մոդելի՝ փոխգործակցության, գործընկերության, ներդրումների։ Էկոհամակարգեր ստեղծել, ներդրումներ։ Եվ խոսքը 100,000-ավոր մարդկանց մասին է, ոչ թե մի քանի տասնյակ թոփ մենեջերների, որոնք կգան Հայաստան ու դրախտի կվերածեն այն»,-ասել է նա։

Ըստ նրա 3-րդ ճանապարհ չկա՝ կամ Հայաստանը գնում է երկրորդ մոդելով և գրավիչ երկիր է դառնում հայերի և ոչ հայերի համար, կամ վերածվում է յուրօրինակ մի «արգելոցի»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---