Փաշինյանը կրկին նախագահին է ուղարկում ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդությունը

Փաշինյանը կրկին նախագահին է ուղարկում ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ինքը վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը», - նշել է նա:

Ավելի վաղ նախագահն առարկություններով վերադարձրել էր նախագիծը։

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը», - մասնավորապես, նշվում է նախագահականի տարածած հայտարարությունում։

Նախագահը կարող է ուղարկել փաստաթուղթը Սահմանադրական դատարան, որը 10 օրում պիտի եզրակացություն տա դրա սահմանադրականության վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---