Փաշինյան․ Ժամանակն է՝ հոկտեմբերին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի 1 մարտի 2021 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2021-ի հոկտեմբերին կարող է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինել, որից հետո հնարավոր տարբերակ կդիտարկվի՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը, Հանրապետության հրապարակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ի վերջո խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք ի վերջո պետք է խոստովանենք՝ կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառվաարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Իսկ մինչ դա՝ մեր Սահմանադրության մեջ հոդվածներ կան, որոնց փոփոխումը չի ենթադորւմ Սահմանադրական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկությամբ»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ առաջիկա մեկ ամսում իրենք պետք է «լավարկեն» (օպտիմիզացնեն, խմբ.) Սահմանադրության հոդվածները՝ ԱԺ-ում։
Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք կանցկացվի, որից 3-ը գրեթե նույն ժամին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |