Մարուքյանը՝ Փաշինյանին․ Պահանջում եմ ապացուցել Գասպարյանի մասին հայտարարությունը

Մարուքյանը՝ Փաշինյանին․ Պահանջում եմ ապացուցել Գասպարյանի մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ապացուցել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասին իր արած հայտարարությունը։

Մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, երբ պահանջել է կառավարության և վարչապետի հրաժարականը։

«Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ»,- գրել է Մարուքյանը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր առաջարկն ուժի մեջ է։

Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---