Հայ ուխտավորներն այցելել են Ամարաս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Հայ ուխտավորներն այցելել են Ամարաս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

PanARMENIAN.Net - Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելել, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի անմիջական հարևանությամբ։

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 30 հոգանոց խմբի անվտանգությունը, որոնք Ստեփանակերտից մեկնել են Ամարաս, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները լուծում են հավատացյալների կողմից Դադիվանք ազատ այցելությունների հարցը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---