ԱԺ-ում սկսվել է քառօրյան․ Ընդդիմության խոսքով՝ օրակարգը չի համապատասխանում իրավիճակին

ԱԺ-ում սկսվել է քառօրյան․ Ընդդիմության խոսքով՝ օրակարգը չի համապատասխանում իրավիճակին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան, պատգամավորները սկսել են մտքեր փոխանակել ներքաղաքական և հետպատերազմական իրավիճակի, պատերազմից հետո ռազմագերիների վերադարձի մասին հարցերը։

Ընդդիմադիր պատգամավորների արձանագրմամբ՝ բերված օրակարգը չի համապատասխանում ներկա իրավիճակին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունն այլ օրակարգ է առաջ բերում ԱԺ-ում, իսկ, օրինակ, գերիների մասին միայն մեկ հարց կա։ Նրա դիտարկմանն ի պատասխան՝ «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն ասել է, թե Աբովյանը կարող էր մասնակցել օնլայն քննարկմանը՝ ադրբեջանցիների մոտ բարձրաձայնելով գերիների հարցը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---