Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Արցախում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է հիվանդության 5 դեպք:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20,716 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---