Ավելի շատ գումար և արդյունավետ աշխատանք՝ հայ ծրագրավորողների ստեղծած Hexowatch գործիքով

Ավելի շատ գումար և արդյունավետ աշխատանք՝ հայ ծրագրավորողների ստեղծած Hexowatch գործիքով

PanARMENIAN.Net - Հայ ծրագրավորողների ստեղծած գործիքի՝ Hexowatch-ի պահանջարկն աշխարհում 2020-ից կայուն աճում է: Այս պրոդուկտն ինտերնետի և ավտոմատացման միջոցով ավելի շատ գումար աշխատելու, գործի արդյունավետությունը բարձրացնելու, կամ, օրինակ, տեղեկացված լինելու շնորհիվ հաճախորդների քանակն ավելացնելու հնարավորություն է տալիս: Hexowatch-ով մարդը կարողանում է տիրապետել և աշխատել ավելի մեծ ծավալի ինֆորմացիայի հետ, իսկ ժամանակը ծախսել ոչ թե տեղեկատվությունը հավաքագրելու, այլ վերլուծելու վրա:

Hexowatch-ն արդեն լայնորեն օգտագործվում է ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և այլ երկրներում: Հայաստանցիները նոր են ծանոթանում կայքերի մոնիտորինգի ավտոմատացման այս գործիքի առավելություններին: Հաշվի առնելով տեղեկատվության պակասը, ընկերության համահիմնադիրներ Ստեփան Ասլանյանը և Արմեն Ավագ Ավագյանը մարտի 3-ին՝ 20:00-ին ֆեյսբուքյան լայվով ավելի մանրամասն կբացատրեն՝ ինչ է Hexowatch-ը և թե ինչ կտա այն օգվողներին:

Hexowatch-ը շատ օգտակար կարող է լինել արտերկրյա կայքերի միջոցով առևտուր անող ձեռներեցների, խանութների ու անհատների, ինչպես նաև մրցույթների մասնակցող ընկերությունների ու գործարարների համար:

«Պրոդուկտի իմաստն այն է, որ գործիդ առնչվող ուզածդ ինֆորմացիան ստանում ես առաջինը, դրա համար առանձնապես ծախսեր չես անում, ժամանակ չես կորցնում և արագ գործելու առավելություն ես ստանում: Սա նման է, որ, օրինակ, օգնական ունենաս, որը շուրջօրյա հետևում է շուկայի գներին և, անհրաժեշտության դեպքում, թարմացնում գները ձեր կայքում: Պատկերացրեք, այս ամենը կարելի է անել ավտոմատ: Լրացուցիչ առավելություն է, որ այդ «օգնականդ» չի հիվանդանում, արձակուրդ չի գնում, անտրամադիր չի լինում, աշխատանքից չի ուշանում, տատիկը չի մահանում և աշխատում է շուրջօրյա», -կարճ ներկայացնելով պրոդուկտի բնույթը, նշել է Hexact ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

«Օրինակ, սպասում ես կարևոր տեղեկության տարբեր կայքերում: Պարտադիր չէ պարբերաբար ստուգել, թե, ասենք, քո ուզած սպորտային կոշիկների, վերարկուի, որևէ այլ կոնկրետ ապրանքի մասին, աշխատանքի կամ գնումների մրցույթի հայտարարությունը հրապարակվե՞ց, կամ մրցակիցդ որևէ փոփոխություն կատարե՞ց իր կայքում: Այս գործիքը շուրջօրյա կհետևի ու ամենահարմար տարբերակով կտեղեկացնի քեզ»,- ավելացրել է Ստեփան Ասլանյանը:

Hexowatch-ից օգտվողներն իրենց արձագանքներում հիմնականում նշում են, որ երբ այդ գործիքը չունես, երբեմն պարզապես ժամանակ չես ունենում անընդհատ ստուգելու հարյուրավոր կայքեր, հավաքագրելու այդ ամբողջ տեղեկությունը: Իսկ որոշ դեպքերում հազարավոր միավոր տեղեկություններ են դրանք: Հիմա արդեն «օգնականի» փոխարեն դա անում է Hexowatch-ը, իսկ թիմն ու մասնագետներն ավելի շատ ժամանակ են ունենում այդ ինֆորմացիան վերլուծելու, ավելի արդյունավետ աշխատանքի համար:

Ուղիղ եթերի ընթացքում, ի դեպ, համահիմնադիրները ասելու են նաև, թե ինչպես նվեր ստանալ Hexowatch-ի Pro փաթեթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---