Կանադայում AstraZeneca-ի պատվաստանյութը խորհուրդ չեն տալիս 65-ն անց անձանց 2 մարտի 2021 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Կանադայի ազգային խորհրդատվական կոմիտեն խորհուրդ չի տալիս 65-ն անց անձանց շրջանում կիրառել AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութը Covid-19-ի դեմ։ Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Որոշումը կայացվել է այդ տարիքային խմբի համար պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների սահմանափակ լինելու պատճառով, գրում է «Իզվետիան»։ Պատվաստանյութի կիրառումը Կանադայի տարածքում հավանություն է ստացել փետրվարի 26-ին։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ երկիրը AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութի 20 մլն դեղաչափ է ստացել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերելու Covid-19-ի դեմ AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութ։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |