Սիմոնյան․ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ քննարկում սկսելու համաձայնություն կա

Սիմոնյան․ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ քննարկում սկսելու համաձայնություն կա

PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական գործընթացը պետք է ընտրություններով հանգուցալուծվի, այլ տարբերակ անհնար է, իսկ իշխանությունն այս պահին խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ քննարկում սկսելու համաձայնություն ունի, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնայնը, փոխանցում է «Ազատությունը»։

Սիմոնյանը վստահություն է հայտնել, թե որոշ քայլեր մարտի 2-3-ի ընթացքում կձեռնարկվեն։

«Կա այս պահին համաձայնություն նստել սեղանի շուրջ ու քննարկում սկսել։ Եվ այդ քննարկումը ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ։ Շատ կարևոր է քաղաքական պրոցեսները շարունակել, որովհետև, երբ դրանք չեն շարունակվում լինում են այն տհաճ դեպքերը, որին մենք ականատես ենք լինում»,-ասել է ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ պատգամավորները և մասնավորապես Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը խոսել են չմիանալու մասին՝ Սիմոնյանը նշել է, թե ինքը վստահ չէ, որ, օրինակ, Զոհրաբյանն այս փուլում լիովին ներկայացնում է ԲՀԿ-ն։ ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ «ԲՀԿ-ում բոլորը շատ լավ գիտեն, որ մի մարդ է ասում»։

ԲՀԿ-ից Արման Աբովյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ ԱԺ փոխխոսնակի հայտարարութուններին, սակայն այդ հարցով որևէ քննարկման մասին տեղեկություն չունի։

Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ ինքն ի սկզբանե էր կողմ արտահերթ ընտրություններին և ստացվեց այնպես, որ «իր դիրքորոշումը ճիշտ էր»։

Մարտի 2-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Փաշինյանից հանդիպման առաջարկ է ստացել, քննարկելու են «բոլորի առաջարկները»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---