Արշակյանն Ալ Արաբիայի եթերում ներկայացրել է ՀՀ ներքաղաքական և տնտեսական վիճակը

Արշակյանն Ալ Արաբիայի եթերում ներկայացրել է ՀՀ  ներքաղաքական և տնտեսական վիճակը

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվել է նաև, որ Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Ըստ նախարարի՝ նշվել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում' ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը։

«ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության։

Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարն ասել է նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները։

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Արշակյանը խոսել է վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրաբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---