Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին![]() 2 մարտի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել է խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կանանց հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։ Ըստ Մատվիենկոյի՝ խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում ակտուալ հումանիտար խնդիրների լուծմանը, գրում է «Պառլամենտսկայա գազետան»։ Զրույցի ժամանակ շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման վրա։ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր գերիներն։ Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նրանց թվում առնվազն 4 կին կա։ ![]() ![]() «Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն»,-ասել է նա Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն ապրիլի 10-ին շարունակվում են Հադրութի շրջանում Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73%-ը, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66%-ը «Մեզ ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր»,-ասել է Փաշինյանը։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |