Էրդողանը հանձնարարել է սերիալ նկարահանել ԼՂ-ում պատերազմի ու Խոջալուի մասին 3 մարտի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ Ադրբեջանի հետ համատեղ սերիալ կնկարահանեն Արցախի դեմ պատերազմի, «Կովկասյան իսլամական բանակի և Խոջալուի ջարդի մասին»։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ սերիալներ կնկարահանեն «պատմական իրադարձությունների մասին»,- գրում է Azerbaycan24.com-ը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն, ընդունելով Թուրքիա-Ադրբեջան մշակութային համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին, խոսել էր մշակույթի, հատկապես` ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին, գրում է Ermenihaber-ը։ Նա հիշեցրել էր, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը: Վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական թեմաներով, աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |