Աճյունների որոնումներն ընթանում են Հադրութում և Քաշաթաղի հարավում

Աճյունների որոնումներն ընթանում են Հադրութում և Քաշաթաղի հարավում

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորածների որոնման աշխատանքները շարունակվում են:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնումներ են իրականցնում Հադրութի շրջանում և Քաշաթաղի հարավային թևում:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում մարտի 3-ի դրությամբ հայտնաբերվել է 1486 աճյուն:

Մարտի 2-ին Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---