Վանեցյան․ Նախագահը մի քանի ժամում ԳՇ պետի դիմումը ՍԴ ուղարկելու որոշումը կհայտնի

Վանեցյան․ Նախագահը մի քանի ժամում ԳՇ պետի դիմումը ՍԴ ուղարկելու որոշումը կհայտնի

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ընդդիմադիր գործիչներին, խոստացել մի քանի ժամվա ընթացում հայտնել իր որոշումը՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասով Սահմանադրական դատարան դիմելու հարցով, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ գիտեք՝ ինչի մասին է խոսքը՝ ԶՈւ ԳՇ պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկել, թե՝ ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին կհայտնի իր որոշման մասին»,- ասել է Վանեցյանը։

Ընդդիմադիր գործիչն այլ մանրամասներ հանդիպումից չի ներկայացրել։

Մարտի 3-ին Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը հանդիպել է Սարգսյանին։ Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է Pastinfo-ն։

Նախագահի աշխատակազմը մարտի 2-ին հայտարարել էր, որ Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերևույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։ Այս հայտարարությունից առաջ Սարգսյանը հանդիպել էր Փաշինայնին։ Ընդդիմության կարծիքով՝ նախագահի վրա ճնշումներ են եղել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---