Ինչպիսին է ԱԹՍ-ների տեղորոշման համակարգը խափանող հայկական «X-100» կայանը (Վիդեո)

Ինչպիսին է ԱԹՍ-ների տեղորոշման համակարգը խափանող հայկական «X-100» կայանը (Վիդեո)

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100 կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,- գրել է նախարարը։

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---