Վարդազարյան․ ԲԴԽ նախագահը և դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ-ին

Վարդազարյան․ ԲԴԽ նախագահը և դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ-ին

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն Ազգային ժողովում անդրադառնալով իմքայլական պատգամավորների դիտարկումներին, թե ինքը քաղաքական հայտարարություն է արել, նշել է, որ ԲԴԽ նախագահը և դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ-ին։

Վարդազարյանի նոյեմբերի 15-ի կոչում ասվում էր․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ամբողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Մարտի 3-ին ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

Նա ասել է, որ չի պատասխանի քաղաքական հարցերին։

«Մի շփոթեք՝ սա գլխավոր դատախազի կամ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է, որ տալիս եք 3 տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»,- ասել է նա։

Հակադարձելով ԲԴԽ նախագահին՝ «Իմ քայլի» անդամ Արեն Մկրտչյանն ասել է․ «Դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում, առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել»։

Վարդազարյան իր հերթին նշել է, որ որևէ կանոն չի խախտել և հորդորել է չփորձել իրեն դրդել քաղաքական քննարկման։

«Իմ քայլից» Գևորգ Պապոյանը շարունակել է ԱԺ նախագահի մահափորձի թեման. «Ձեր հայտարարությունից հետո մահափորձ կատարողներն ազատ են արձակվել, իսկ դուք ասում եք, որ ձեր կոչը ծառայել է նպատակին: ԱԺ նախագահի մահափորձը ինչ-որ գյուղում հավի գողություն չէ: Ի՞նչ պետք է անենք, որ նման դեպքեր չկրկնվեն»:

ԲԴԽ նախագահը նշել է, որ չի ծանոթացել այդ գործի նյութերին, քանի որ դրա իրավունքը չունի՝ կարող է կանխակալ մոտեցում ունենալ։

«Ի պաշտոնե իրավունք չունեմ գործի նյութերին ծանոթանալու, իմ կոչով փորձել եմ կրքերը հանդարտեցնել»,- ասել է նա։

Իմքայլալան Արփի Դավոյանը ևս նման հարցադրում է արել՝ նշելով, թե այդ դեպքում ինչու էր ԲԴԽ նախագահը դատավորների զսպման և սթափության կոչ անում։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ նոյեմբերի 15-ի իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը բարձրացել է։

«Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ նախագահի պաշտոնը, վստահաբար կարող եմ պնդել, որ դատական իշխանությունն իրապես անկախացել է», - ասել է նա։

Անկախ պատգամվոր Գևորգ Պետրոսյանըն իր հերթին կոչ է արել պատգամվորներին ԲԴԽ նախագահին ավելորդ ու օրակարգին չվերաբերող հարցեր չտալ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---