Վարդանյան․ Մարդիկ ընտրում են ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչը հաստատում է իրենց տեսակետը

Վարդանյան․ Մարդիկ ընտրում են ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչը հաստատում է իրենց տեսակետը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, խոսելով թվային տեխնոլոգիաների մասին, ասել է, որ թվային տարածք է առաջացել, որը որոշում է ինչն է լավ, ինչը՝ վատ։

ՌԲԿ-ին հարցազրույցում նա ասել է, որ հսկայական նոր տնտեսություն է ձևավորվել, որը չունի սեղան, աթոռ, նավթահանքեր, սարքավորումներ կամ մեքենաներ, բայց հսկայական ազդեցություն ունի իրական տնտեսության վրա և այդ ազդեցությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

«Պարզվում է՝ տեխնոլոգիական ընկերությունները մեծ իշխանություն և հզորություն ունեն։ Եթե նրանք անջատել են ԱՄՆ նախագահին, կարող են անջատել մեզանից ցանկացածին՝ առանց բացատրության։ Այդ իմաստով սա հեղափոխություն է, որի մասին, սակայն, մենք դեռ բարձրաձայն չենք խոսում կամ առանձնապես չենք էլ մտածում։ Տեխնոլոգիական պատերազմները շատ ավելի կոշտ և խորը կարող են լինել, քան իրական պատերազմը, որը, հավանաբար, ինքնապահպանման բնազդի պատճառով հնարավոր չէ»,-նշել է Վարդանյանը։

«Հունվարի 8-ին տեղի ունեցավ հեղափոխություն՝ մասնավոր ընկերություններն անջատեցին աշխարհի խոշորագույն երկրի նախագահին կոմունիկացիաներից՝ որոշելով, որ նա ստել է։ Այստեղ միանգամից մի քանի հարց է առաջանում․ ի՞նչ է նշանակում ստել է, ո՞վ դա որոշեց, ինչո՞ւ չանջատվեցին մյուս բոլոր ստողները»,- ասել է նա։

2021թ․ սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև նրա թիմակիցներից շատերի Twitter-ն ու պահանջված մյուս տեղեկատվական հաշիվներն արգելափակվել էին:

Վարդանյանը հավելել է, որ մարդիկ ապրում են շատ մեծ ֆեյք-տարածությունում՝ ամեն կողմից նրանց վրա է թափվում տեղեկատվության հսկայական քանակ և նրանք չեն կողմնորոշվում։

«Մարդիկ վախենում են ճշմարտությունից։ Մարդիկ ընտրում են ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչը հաստատում է իրենց տեսակետը։ Մարդիկ այլևս չեն դիտում հեռուստացույց, չեն կարդում լրահոսը, չեն օգտագործում տեղեկատվություն ստանալու մյուս եղանակները, այլ ցանկանում են ստանալ այն, ինչը կհաստատի, որ իրենք ճիշտ են մտածում։ Այս առումով Facebook-ը և մյուս ցանցերը միտվում են դրան և քո լրահոսը ձևավորվում է ըստ քո նախասիրությունների»,-ասել է նա։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---