ԱԺ դարպասները զոդվում են, Բաղրամյանում ոստիկաններ են կուտակվել՝ ցույցին ու գործադիրի հարցուպատասխանին ընդառաջ

ԱԺ դարպասները զոդվում են, Բաղրամյանում ոստիկաններ են կուտակվել՝ ցույցին ու գործադիրի հարցուպատասխանին ընդառաջ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ու Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ընդառաջ՝ խորհրդարանի դարպասները զոդվում են, պողոտայում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել, փոխանցում է Aysor.am-ը։

Ազգային ժողովի շենքի ներսում՝ պատշգամբներին, տեղակայվել են դիպուկահարներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱԺ-ում է, ընդմիջումից հետո մեկնարկելու է Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանը։

Չնայած հայտարարվել էր, որ ընդդիմության հանրահավաքը մեկնարկելու է 16։00-ին, ժամը 16։30-ի դրությամբ այն դեռ չի սկսվել։ ԱԺ շենքի դիմաց են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները։

Ավելի վաղ ոստիկանությունից զգուշացրել էին, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Կառույցից կոչ էին արել զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---