Սոցապը ծնելիության խթանմանն ուղղված օրինագիծ է մշակել

Սոցապը ծնելիության խթանմանն ուղղված օրինագիծ է մշակել

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և բազմազավակ ընտանիքների ավելացմանը նպաստող օրենքի նախագիծ է շրջանառության մեջ է դրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նշվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվեն աջակցության հետևյալ տեսակները՝

• դրամական աջակցություն

• առողջության ապահովագրություն

• բնակարանային պայմանների բարելավման աջակցություն

• բնակարանի/ տան տրամադրում

• կրթության վճարի փոխհատուցում

• պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում

• աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Նշվում է, որ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---