Վազգեն Մանուկյանը՝ մեղադրյալ՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու գործով![]() 3 մարտի 2021 - 22:26 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2020-ի փետրվարի 2-ին ու 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել վերջինիս ՔՕ 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: ![]() ![]() Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը Նախարարը նաև նշել է, թե քննադատության հիմնկան պատճառն այն է, որ վեթինգ չի կատարվել Փաշինյանը ստորագրել է որոշումը Նախարարը նշել է, թե չի կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի հայատյացության իր կեցվածքը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |