Բերդ-Ճամբարակը փակ է․ Ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել

Բերդ-Ճամբարակը փակ է․ Ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել

PanARMENIAN.Net - Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին և Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---