Տեսչական մարմիններ․ Խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները

Տեսչական մարմիններ․ Խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները

PanARMENIAN.Net - Կառավարությանը ենթակա տեսչական մարմինները հորդորում են խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Հարգելի՛ տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինները զգուշացնում են՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

Վերջին օրերին ՀՀ-ում նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի և փաստացի բուժվողների քանակի աճ։ Մինչդեռ բազմաթիվ զանգվածային հանրահավաքներին և ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցում, որոնց մեծ մասը դիմակ չի կրում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---