Վազգեն Մանուկյան․ Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն

Վազգեն Մանուկյան․ Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենց արյան միջոցով իշխանություն պետք չէ, իսկ հավաքված երիտասարդները, որոնք ցանկանում են այս կամ այն շենքը վերցնել, պիտի սպասեն․ «նրանց կարիքը կարող է զգացվել, բայց լավ կլինի չզգացվի»։

Մանուկյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար դավաճան չէ՝ թշնամի է:

«Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ կա մոտ 5000 երիտասարդ, որ բողոքում են, ասում ենք՝ գնանք այս շենքը վերցնենք, այն շենքը վերցնենք, սպասեք, ձեր կարիքը կարող է զգացվել, բայց ավելի լավ կլինի՝ ձեր կարիքը չզգացվի»,- հայտարարել է նա։

Մանուկյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը՝ օգտագործելով բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները, կարողացել է հավաքել 15,000 մարդ, ինչը, իր կարծիքով, ցույց է տալիս, որ նրա առաջին հենարանի հարցն արդեն լուծվել է՝ ժողովուրդը վարչապետի հետ չէ:

«Երկրորդ հենարանն ուժային կառույցներն էին, ուժային կառույցների ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցներն այս կամ այն ձևով անցնում են այն կողմ, այս ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ, և բանակը կանգնեց ժողովրդի կողքին: Բանակն ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա»,- ասել է նա:

Նոյեմբերի 10-ին պատերազմի ադդարեցման համաձայնությունից հետո Հայաստանում պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականն է պահանջել նաև ԶՈՒ Գլխավոր շտաբը, որի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել վարչապետը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---