Նախարար․ Հունվար-փետրվարին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, այժմ՝ 16%-ը

Նախարար․ Հունվար-փետրվարին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, այժմ՝ 16%-ը

PanARMENIAN.Net - Հայաստանին անհրաժեշտ է վերադառնալ և խստորեն հետևել դիմակները կրելուն, նաև կորոնավիրուսի համավարակը կանխող այլ միջոցառումներին: Եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, ապա այժմ՝ 16%-ը, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հորդորել է վերահսկողություն իրականացնող մարմիններին տրանսպորտում, առևտրի կենտրոններում, հյուրատներում և այլուր՝ Մարտի 8-ին ընդառաջ խիստ վերահսկողություն սահմանել։

«Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ Ներկայումս ունենք ծավալված 865 մահճակալ, որոնցից զբաղված է 808-ը։ Մահճակալների թիվը հընթացս կավելացվի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նույնիսկ բոլորին պատշաճ բուժօգնություն ցույց տալու դեպքում հիվանդությունը 20%-ի մոտ ծանր է ընթանում, 5%-ի՝ ծայրահեղ ծանր։

Նախարարը նշել է, որ պատվաստանյութերի ձեռբերումն ընթացքի մեջ է, ռուսական կողմի հետ պայմանագրի կնքումը՝ ևս։

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, Covax հարթակում բանակցությունները շարունակվում են, կա պրոցեսի ընդհանուր դանդաղում, սակայն իրենք աշխատանքներ են տանում, որ պատվաստանյութի հասանելիությունն ապահովվի։

Ավանեսյանը ևս մեկ անգամ կարևորել է դիմակների կրումը՝ հիշեցնելով, որ ապացուցողական որևէ հետազոտություն չկա, որ վարակվածները կրկին վարակվել չեն կարող։

Ավելի վաղ՝ մարտի 3-ին նախարրաը կրկին հայտնել էր, որ Հայաստանում սկսել է ավելանալ կորոնավիրուսով վարակակիրների թիվը։ Արդեն մոտ մեկ տարի է՝ Հայաստանում կորոնավիորւսի համավարակի պատճառով դիմակների կրումը երկրում պարտադիր է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---