2008թ. Ռուսաստանը կարողացավ ապահովել իր առաջատար դերը ղարաբաղյան հակամարտությունում

PanARMENIAN.Net - 2008թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում հաջողվեց պահպանել բանակցային գործընթացի հաջորդականությունը, չնայած ներքին քաղաքական իրադրության առանձնահատկություններին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահական ընտրություններում: Այդ մասին ասվում է 2008թ. Ռուսաստանի ԱԳՆ գործունեության ամփոփման մեջ:



Առաջին անգամ ընտրական շրջանում միջազգային միջնորդները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հնարավորություն ստացան շարունակելու խորհրդատվությունները կողմերի հետ` ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Անցկացված հանդիպումների ընթացքում միջազգային միջնորդները ձգտում էին ապահովել ուղղակի հաղորդակցության շարունակումը կարգավորման հիմնավոր սկզբունքները համաձայնեցնելու նպատակով: Երկու անգամ` հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կայացան հայ-ադրբեջանական հանդիպումներ նախագահների մակարդակով»,- ընդգծվում է ՌԴ ԱԳՆ փաստաթղթում:



Ամփոփման համաձայն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բազմակի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում մանրամասն քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը, նպաստեցին հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի առաջատար դերի ապահովմանը:



«Ռոթւսաստանի նախագահի հրավերով եւ նրա մասնակցությամբ Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը դարձավ եռակողմ հռչակագրի ընդունումը` ուղղված քաղաքական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա առաջին փաստաթուղթն է, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը եւ որի տակ իրար կողք գտնվում են երկու պետությունների` Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրությունները»,- նշվում է 2008թ. ՌԴ ԱԳՆ ամփոփման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---