Արցախի թեմի առաջնորդ․ Ամարասում կիրակի օրերին պատարագ կմատուցվի

Արցախի թեմի առաջնորդ․ Ամարասում կիրակի օրերին պատարագ կմատուցվի

PanARMENIAN.Net - ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ թեմի 3 վանքը՝ Գանձասարը, Ամարասը և Դադիվանքը մշտապես պետք է գործեն։

Նա նշել է, որ Ամարասի վանքում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հետ շփման գծի հարևանությամբ, կիրակի օրերին պատարագ կմատուցվի։

Վրթանես սրբազանը հավելել է, որ Արցախի հայկական վանքերում պետք է աղոթք հնչի՝ կոչ անելով հայ ուխտավորներին ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ապրող, ուխտագնացություն կատարել վանքեր։

Նա նշել է, որ երբեմն ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում հայ ուխտավորների համար, սակայն դրանք հնարավոր է լինում հաղթահարել ռուս խաղաղապահների օգնությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելել, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 30 հոգանոց խմբի անվտանգությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---