«Հանուն Հադրութի» ՀԿ-ն հավաք և երթ են արել դեպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատներ 4 մարտի 2021 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը հավաք և երթ էր նախաձեռնել դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։ Հավաքի մասնակիցներն Արցախի Հադրութի շրջանի բնակիչներն էին, որոնք կորցրել են իրենց տները: 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։ Հավաքը մեկնարկել է Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Կազմակերպիչները ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով գրություններ էին պատրաստել՝ ուղղված դեսպաններին, և նրանցից հանդիպման հնարավորություն խնդրել։ Այդ գրության մեջ հադրութցիները ներկայացրել են իրավիճակը, պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները և այլ հարցեր, տեղեկացնում է «Հետքը»։ Ակցիային մասնակցել է նաև արցախցի ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, որը ծնունդով Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղից է։ Նա ասում է, որ ակնկալիքներ չունի այս ակցիաներից, և իր միակ ակնկալիքը Հադրութի ազատագրումն է,որի համար պետք է նախադրյալներ ստեղծել։ Այդ նախադրյալներից առաջինը Բադասյանը համարում է ներքին թշնամիներից ազատվելը, այնուհետև բանակը վերականգնելը և երրորդը՝ բոլոր արցախցիները պետք է հավաքվեն և ապրեն Արցախի մնացած տարածքներում։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը, որն ապրում էր Մեծ Թաղեր գյուղում, ասել է՝ իրենց հիմնական պահանջը հայրենիքի վերադարձն է, և ցանկանում են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներ, քանի որ Մինսկի խումբն է զբաղվել արցախյան հարցի կարգավորմամբ։ Հայրյանը շեշտել է՝ չպետք է թողնել, որ հադրութցիները ցաքուցրիվ լինեն, պետք է ինչ-որ կերպ հույս տալ մարդկանց, չթողնել, որ մտածեն արտագաղթելու մասին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համարում ակտիվացնել հասարակական կազմակերպության գործունեությունը։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը փորձում է պետական մարմիններում ու միջազգային կառույցներում լսելի դարձնել Հադրութի դեօկուպացիայի և տեղահանված բնակչության իրավունքի հարցերը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |