Նախարար․ ԴՆԹ փորձաքննվել է մոտ 2000 զոհված զինծառայողի մարմին 4 մարտի 2021 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մարտի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մոտ 2000 զոհված զինծառայողի մարմի փորձանմուշի նույնականացում է իրականացվել ԴՆԹ հետազոտության միջոցով: Նա հավելել է, որ արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ կան, որոնք սպասում են փորձաքննության, գրում է Aysor.am-ը։ Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Ավանեսյանը պատասխանել է․ «2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել»։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |