Տիրան Խաչատրյանը դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու որոշումը 4 մարտի 2021 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան: DataLex դատական տեղեկատվական համակարգի համաձայն, հայցադիմումը մուտքագրվել է մարտի 3-ին։ Նա Վարչական դատարան է դիմել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցով։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից nախագահ Արմեն Սարգսյանi փետրվարի 24-ի հրամանագրով։ Նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։ Գործով որպես երրորդ կողմ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը: Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել հարցին։ Խաչատրյանը, ըստ աղբյուրի, ասել էր․ «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։ Տիրան Խաչատրյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2020-ի հունիսի 15-ին։ Հոկտեմբերի 22-ին Արցախյան պատերազմի օրերին նա արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |