Փաշինյանն ազատել է ԳՇ-ին միացած Գեղարքունիքի ու Արմավիրի փոխմարզպետերին 4 մարտի 2021 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշել է Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալներին զբաղեցրած պաշտոններից ազատելու։ Խոսքը Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանի ու Գեղարքունիքի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի մասին է, որոնք երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտարարել։ Նրանք միացել էին Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ կողմ լինելով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։ Փոխմարզպետներն այդ պաշտոնում նշանակվել էին ՀՀ վարչապետի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավար–հրամանատարի հաստիքներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |