ԳՇ պետի նախկին զինվորները ՊՆ-ի մոտ մարտի 6-ին հանրահավաք են անելու

ԳՇ պետի նախկին զինվորները ՊՆ-ի մոտ մարտի 6-ին հանրահավաք են անելու

PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին՝ ժամը 13:00-ին հանրահավաք են անելու Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պահեստազորի մայոր Վահագն Շուշանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ. լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։

Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին»,- գրել է Շուշանյանը։

Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ միանում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Դրանից առաջ վարչապետը որոշել էր աշխատանքից ազատել ԳՇ պետին, վարչապետի որոշումը սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։

Նախագահի աշխատակազմը մարտի 2-ին հայտարարել էր, որ Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերևույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։ Այս հայտարարությունից առաջ Սարգսյանը հանդիպել էր Փաշինայնին։ Ընդդիմության կարծիքով՝ նախագահի վրա ճնշումներ են եղել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---