ՔԿ․ 30-ամյա եղվարդցին կալանավորվել է 17․3 մլն դրամի զինհագուստը հրկիզելու փորձի համար

ՔԿ․ 30-ամյա եղվարդցին կալանավորվել է 17․3 մլն դրամի զինհագուստը հրկիզելու փորձի համար

PanARMENIAN.Net - Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020-ի նոյեմբերի 11-ին փորձել է հրկիզել քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.3 մլն դրամ արժողությամբ զինվորական հանդերձանքը, չի կարողացել, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհն ու մարել։

30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի մի շարք հանգամանքներ են պարզվել, նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---