Առաջարկ. ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմին դարձնել՝ առանձնացնելով ԱԱԾ-ից

Առաջարկ. ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմին դարձնել՝ առանձնացնելով ԱԱԾ-ից

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դարձնել վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:

Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Պետական պահպանության ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ:

Պահպանության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---