Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն մարտի 5-ին չի կայանա, սպասում են քաղխորհրդի որոշմանը

Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն մարտի 5-ին չի կայանա, սպասում են քաղխորհրդի որոշմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել, քանի որ քաղխորհրդի նիստ չի կայացել, հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,- ասել է Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։

Տոնոյանն արձագանքել է նաև հարցին, թե կարող է արդյոք ԲՀԿ-ն հրաժարվել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկայնի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորումից ու ընդունել Խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

Տոնոյանը նշել է , որ իրենք ձեռնպահ են մնում անձնական դիրքորոշում հայտնել՝ կարող է արդյոք ԲՀԿ-ն հրաժարվել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկայնի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորումից ու ընդունել Խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը, քանի դեռ քաղխորհուրդը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ չի քննարկել այդ հարցը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է, իսկ խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Ըստ նրա՝ կա ճգնաժամ և այն շարունակվել չի կարող։

Մելքումյանը նշել է, թե կառավարման համակարգը չի գործում ու, իր հաշվարկով, դրա պատճառով Հայաստանի տնտեսությունն օրական $5-7 մլն է կորցնում։

Մարտի 4-ին հանդիպել են Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու վարչապետ Փաշինյանը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---