Մարուքյան․ Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթի առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցն օրակարգից դուրս չի գա

Մարուքյան․ Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթի առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցն օրակարգից դուրս չի գա

PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժի արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու, հայտել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կմերժի, այլ տարբերակ կմտածեմ ես, անընդհատ տարբերակներ կմտածենք», - ասել է Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ տրամաբանական է, որ այս գործընթացում կոնսենսուսներ են պետք:

Մարուքյանը նաև հույս է հայտնել, որ խորհրդարանը ցրելու դ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին կմիանան նաև քաղաքական այլ ուժեր, փոխանցում է Para Tv-ն։

Մարուքյանը նշել է, որ իրավիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, իսկ ինքը մեկ ժամ խոսել է վարչապետի հետ ու պատրաստ է ցանկացած այլ ուժի հետ այդ խոսակցությունն ունենալ։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասել է Մարուքյանը։

Փաշինյանն ու Մարուքյանը հանդիպել են մարտի 4-ին։ ԼՀԿ ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանից» մարտի 5-ին հայտարարել են Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա քաղխորհրդի նիստից ու որոշումից հետո։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---