Մարկոս Պիզելլին՝ Հրվ. Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Մարկոս Պիզելլին՝ Հրվ. Ամերիկայում ՀՖՖ դեսպան

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:

«Առաջին հերթին, շատ երջանիկ եմ՝ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,-ասել է Պիզելլին։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելլիի նշանակմանը` նշելով, որ իրենց համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն ոլորտի զարգացմանը:

Պիզելլին ֆուտբոլային կարիերան ավարտել էր 2020-ի հունվարին։ 2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պիզելլին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նա 2008 թվականից հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը Փետրվարին կարիերան ավարտած ևս մեկ ֆուտբոլիստ՝ Յուրա Մովսիսյանը նշանակվել էր Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---