Անհետ կորածների հարցով մոտ 2500 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին

Անհետ կորածների հարցով մոտ 2500 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարցով մոտ 2500 մարդ է դիմել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, այդ թվում՝ 600-ը՝ թեժ գծով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնում շարունակում է գործել թեժ գիծը՝ Արցախում պատերազմի մասնակիցների և անհետ կորածների մասին տվյալների հավաքագրման նպատակով։

Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

Նշվում է, որ անհետ կորածների որոնումներն իրականցնում են ռուս զինծառայողները՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։

Արցախում զինադադարից ի վեր հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1488 մարմին։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ մարտի 4-ի դրությամբ նույնականացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մոտ 2000 մարմին։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ զոհվածների թիվը չի գերազամցի 4000-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---