Փաշինյանը Վազգեն Սարգսյանի հիշատակը ոչ թե Եռաբլուրում է հարգել, այլ նրա անվան փողոցում

Փաշինյանը Վազգեն Սարգսյանի հիշատակը ոչ թե Եռաբլուրում է հարգել, այլ նրա անվան փողոցում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակցերի ու թիկնազորի ուղեկցությամբ, գրում է Sputnik Արմենիան։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---