ԱԳՆ խոսնակ․ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա

ԱԳՆ խոսնակ․ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը «Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով տրանսպորտային նոր միջանցքնի մասին արտահայտությանը, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը:

Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,-ասվում է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ:

 Ուշագրավ
Տեղի կունենա Լվրովի և Այվազյանի համատեղ մամուլի ասուլիսը
Ըստ նրա՝ նախադրյալներ են կան, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել
Նրա փաստաբանը նշել է, որ մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է