ՔԿ․ 5 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

ՔԿ․ 5 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

PanARMENIAN.Net - 5 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Երևանի 46-ամյա բնակիչը 2020-ի հոկտեմբերի 17-ին մայրաքաղաք տեղափոխելու համար Սյունիքում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ ափիոն, 4982 գրամ հերոին, 3965 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերել էին Կապանի ոստիկանները։ Խոսքը հենց այս գործի մասին է, բացահայտվել է հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից ևս 5-ի ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման, իրացման մեխանիզմը, թաքստոցները:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի այդ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի մի բնակչի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի՝ 2878 գրամ ափիոն, 995 գրամ քաշով մեթամֆետամին, 751.27 գրամ քաշով հերոին և 2888 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցներ, որոնք պիտի ՀՀ ՀՀ տարածքով տեղափոխեր։

Բացի այդ, Իրանից Հայաստան եկած մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով՝ 112․5 գրամ «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում։ Պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---