Ամերիաբանկը՝ 2021-ի ՀՀ լավագույն ներդրումային բանկ` ըստ Global Finance ամսագրի 5 մարտի 2021 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել Global Finance ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր ուղղություններում ունեցած ձեռքբերումների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, իրականացված գործարքների ծավալը, բանկի կողմից կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: Առանցքային չափորոշիչներից է նաև սպասարկման որակը: Ամերիաբանկը հանդիսանում է հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող միակ ընկերությունը, որն ունի Կապիտալի շուկաների, Ձեռքբերումների ու միաձուլումների և Կորպորատիվ ֆինանսների ուղղություններով հաճախորդներին սպասարկող առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ: Բանկն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, կազմակերպել է հայաստանյան շուկայում ՀՀ դրամով պարտատոմսերի առաջին թողարկումները միջազգային մի շարք ֆինանսական հաստատությունների համար: 2020 թվականին Ամերիաբանկը թողարկել է նաև եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ): Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով: Բանկի թողարկումները կազմում են ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի 22․5%-ը: Ամերիաբանկը Global Finance ամսագրի հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |