Fix Price-ի համահիմնադիր հայազգի Խաչատրյանը միլիարդատեր է դարձել

Fix Price-ի համահիմնադիր հայազգի Խաչատրյանը միլիարդատեր է դարձել

PanARMENIAN.Net - Fix Price ֆիքսված ցածր գներով խանութների համասեփականատերեր Արտյոմ Խաչատրյանը և Սերգեյ Լոմակինը դոլարային միլիարդատերեր են դարձել՝ ընկերության IPO (բաժնետոմսերի առաջնային հրապարակային) տեղադրումից հետո։ Այդ են վկայում Forbes-ի հաշվարկները։

Forbes-ը յուրաքանչյուրի կարողությունը գնահատել է $3.4 մլրդ, Bloomberg-ը գրում է $3.6 մլրդ-ի մասին։

Ընկերությունն իր արժեթղթերը տեղաբաշխել է Լոնդոնի բորսայում (LSE) մեկ բաժնետոսմի համար $9.75 գնով։ Տեղաբաշխվել է 178,372,354 GDR (1 GDR = 1 բաժնետոմս), ինչը կազմում է թողարկված բաժնետոմսերի հանրագումարի 21%-ը։

Լոմակինին և Խաչատրյանին մինչ տեղաբաշխումը պատկանում էր ընկերության 354,067,500-ական բաժնետոմս (41.66%), այժմ յուրաքանչյուրին պատկանում է 301,151,876 բաժնետմոս (35.43%). IPO-ի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը վաճառել է 52,915,624 բաժնետոմս՝ այդպիսի փաթեթի արժեքը $516 մլն է։

Լոմակինն ու Խաչատրյանը նորեկներ չեն ռուսական շուկայում։ Նրանց առաջին մեծ նախագիծը 1998թ․ Ալեքսանդր Սամսոնովի հետ համատեղ հիմնած «Կոպեյկա» խանութների ցանցն էր։ 2007-ին Լոմակինն ու Խաչատրյանը վաճառեցին իրենց բաժնեմասը (20%) Նիկոլայ Ցվետկովի «Ուրալսիբ» ֆինանսական կորպորացիային $220 միլիոնով։

Ձեռներեցները ներդրումներ են կատարել նաև մանրածախ առևտրի ոլորտում։ 2007-ին նրանք ստեղծեցին Fix Price-ը, իսկ 2008-ին դարձան «Մոդիս» հագուստի խանութների ցանցի համաներդրողները։ Այժմ Fix Price-ը 4279 խանութ ունի ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Վրաստանում և Լատվիայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---